ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Խոշոր ավտովթար Սյունիքում․ 40-ամյա վարորդը Škoda-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:00 21.07.2021

Խոշոր ավտովթար Սյունիքում․ 40-ամյա վարորդը Škoda-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Սյունիքի մարզում, հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 22։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Բեգլարյանը իր  վարած Škoda Fabia մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 22 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ վթարի հետևանքով Ա․ Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Աղբյուրը՝ NEWS.am

16:00 21.07.2021

Ամենաշատ ընթերցվածները