ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Պայմանագրային տղերքը Տեղ գյուղում զինված ադրբեջանցի են բռնել»․ Տեղի ավագանու անդամ
12:21 28.02.2024

«Պայմանագրային տղերքը Տեղ գյուղում զինված ադրբեջանցի են բռնել»․ Տեղի ավագանու անդամ

Գիշերը՝ ժամը 03։25-ի սահմաններում 2 զինված ադրբեջանցի սահմանը խախտել և մտել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

«03։25-ի սահմաններում Արավուս գյուղի դիմացի պոստից դուրս են եկել, շարժվել դեպի Տեղ գյուղ։ Մեր ՄՈԲ-ի տղերքը՝ պայմանագրայինները, առավոտ 06։30-ի սահմաններում Տեղ գյուղի տակ մեկին բռնել են, մյուսը փախել է։ Իրենք զինված են եղել, իրենց ձեռքի ավտոմատով և այլն։ Այդ ադրբեջանցուն մերոնք տեղափոխել են Գորիս»,- ասաց Արգամ Հովսեփյանը։

Հարցին՝ արդյոք կրակոցներ եղե՞լ են այդ ընթացքում, Տեղի ավագանու անդամը պատասխանեց․

«Կրակոցներ եղել են, բայց ոչ մեր ուղղությամբ, երևի այս 2 ադրբեջանցիները փախել են, նրանք էլ կրակել են։ Գյուղում պարզ լսվում էր գոռոցները, բայց մեր ուղղությամբ կրակոց չի եղել»։

Աղբյուրը՝ ORAGIR.NEWS

12:21 28.02.2024

Ամենաշատ ընթերցվածները