ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այսօր նշվում է շախմատի միջազգային օրը
11:55 20.07.2017

Այսօր նշվում է շախմատի միջազգային օրը

Շախմատի տոնն անց է կացվում Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի (World Chess Federation, FIDE) որոշմամբ, քանի որ 1924թ. հուլիսի 20-ին է հիմնադրվել այդ կազմակերպությունը:

Այս օրը ՖԻԴԵ-ի հովանավորությամբ անց են կացվում տարաբնույթ միջոցառումներ և մրցաշարեր:

«Շախմատ» անվանումն առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, ինչը թարգմանաբար նշանակում է «արքան մեկուսացված է», պարտություն է կրել:

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը: 

 

11:55 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները