ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանում 6 մարդ է ձերբակալվել պետական դավաճանության և լրտեսության կասկածանքով
14:15 20.07.2017

Ադրբեջանում 6 մարդ է ձերբակալվել պետական դավաճանության և լրտեսության կասկածանքով

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ պետական դավաճանության և լրտեսության կասկածանքով 6 մարդու է ձերբակալել: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի կայքից:

ԱԱԾ-ի այսօրվա հայտարարությունում ասված է, որ կասկածյալներից մեկը՝ Մուհթար Յաքուբովը, ձերբակալվել է Ադրբեջանը լքելու պահին, երբ փորձել է երկրից հանել էլեկտրոնային տեսքով գաղտնի տեղեկատվություն: Այդ տեղեկությունները, ըստ ԱԱԾ-ի, Յաքուբովը հավաքել է «արտասահմանյան գաղտնի ծառայությունների պահանջով»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Յաքուբովից հետո ԱԱԾ-ն ձերբակալել է ևս 5 մարդու՝ Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում: Բոլորը կասկածվում են Ադրբեջանի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ հավաքելու մեջ:

Լուսանկարը՝ Razm.info-ի

14:15 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները