ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում զբոսաշրջային 3 երթուղով կանոնավոր ուղևորափոխադրումներ կգործեն
14:35 20.07.2017

Արցախում զբոսաշրջային 3 երթուղով կանոնավոր ուղևորափոխադրումներ կգործեն

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ից մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով: Այս մասին տեղեկանում ենք PanARMENIAN.Net Լրատվական գործակալությունից:

Գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Հունոտի կիրճ արգելոց-Ստեփանակերտ:

Բացի այդ, Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ընդգրկված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի Տնջրի ծառ զբոսաշրջավայր և Տողի մելիքական ապարանք:

Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ ժամը 09:15-ին, բացի երկուշաբթի օրվանից:

Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

Տոմսերը վաճառվում են ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 18:00, բացառությամբ ընդմիջման ժամերի:

Հատուկ երթուղիներով ուղևորության համար սահմանված է նվազագույն վճար մինչև 250 ՀՀ դրամ:

Նախաձեռնությունը նպատակ ունի Արցախում զարգացնել ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծելու նպաստավոր պայմաններ Արցախում զբոսաշրջիկների ճամփուրդության համար:

14:35 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները