ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տաքսիստը վերադարձրել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի կորցրած հեռախոսը
18:35 20.07.2017

Տաքսիստը վերադարձրել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի կորցրած հեռախոսը

«Ժողովուրդ» օրաթերթից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հայտնում է, որ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:

Պարզվում է՝ դեսպանը կորցրել է իր անձնական բջջային հեռախոսը: Սակայն հեռախոսն իր տաքսիում գտել է վարորդ Սուրեն Սողոյանը, ով վերադարձրել է դեսպանատուն:

«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,- նշվում է հաղորդագրությունում։ Քիսլերը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն է 2015 թվականից:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

18:35 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները