ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լապշինի փաստաբանը նրա դատավճիռը «նորմալ» է գնահատել
19:15 20.07.2017

Լապշինի փաստաբանը նրա դատավճիռը «նորմալ» է գնահատել

«Առավոտ» օրաթերթը գրում է.«Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավճիռը բողոքարկելու որոշում կկայացվի մեղադրյալի հետ խորհրդակցությունից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Մեկնաբանելով իր պաշտպանյալի դատավճիռը՝ Չերնինն այն բնութագրել է որպես «նորմալ» և գործող ընթացակարգային օրենսդրությանը համապատասխան:

«Դատավորը բավականին օբյեկտիվ է մոտեցել (քրեական գործին-խմբ.): Այն, ինչ մենք խնդրում էինք բացառել, գոնե 50 տոկոսով դատարանը բացառել է: Դա էլ քիչ չէ»,- ասել է Չերնինը:

Արդյոք կբողոքարկվի դատավճիռը՝ փաստաբանի խոսքով՝ կախված է Լապշինից»: 

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Sputnik.az-ի

19:15 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները