ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ-ում կստեղծվի միասնական երթուղային ցանց
19:35 20.07.2017

ՀՀ-ում կստեղծվի միասնական երթուղային ցանց

«Շաբաթ» օրաթերթը գրում է.«Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին:

Դրա շրջանակում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ:

Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Ելնելով ուղևորահոսքի ծավալներից՝ կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, կսահմանվի նաև մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան փոխադրման արդյունավետ տեսակը, արդյունավետ կկազմակերպվի Հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական կետերի աշխատանքը»:

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա հոդվածում:

Լուսանկարը՝ IYerevan.am-ի

19:35 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները