ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գերմանիան կասեցնում է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական բոլոր ծրագրերը
14:15 21.07.2017

Գերմանիան կասեցնում է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական բոլոր ծրագրերը

«Շաբաթ» օրաթերթը գրում է.«Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ համատեղ ռազմարդյունաբերական նախագծերը:  Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը:

Գերմանիայի Կառավարությունը հրաժարվել է այս որոշման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կատարել, սակայն տեղեկատվությունը տարածվել է Կառավարության մոտ կանգնած աղբյուրներից: Նշվում է, որ նախագծերի սառեցման պատճառը Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորումն է, որոնց թվում է  նաև գերմանացի Պետեր Շթոյդթները:

Հայտնի է, որ առկախման որոշումը կտարածվի ինչպես կողմերի միջև առկա ընթացիկ նախագծերի, այնպես էլ առաջիկայում սպասվող, դեռևս չմեկնարկած ծրագրերի վրա:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

14:15 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները