ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ 95%-ով համաձայնեցված է
17:55 21.07.2017

Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ 95%-ով համաձայնեցված է

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը. գործարքը 95%-ով ձևակերպված է: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն, որին էլ հղում է կատարում Tert.am-ը:

Կատալոնական ակումբը մտադիր չէ նվազեցնել ֆուտբոլիստի՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը` 222 մլն եվրո:

Բացի այդ, ավելի քան 40 մլն եվրո ՊՍԺ-ից կստանա Նեյմարի հայրը` որպես բոնուս: Փարիզեցիները նրան գրավոր երաշխիք են տվել, որ գործարքը պաշտոնապես իրականացնելուց հետո այդ գումարը կվճարվի:

Վերջնական որոշումը պետք է կայացնի անձամբ Նեյմարը: «Բարսելոնայի» ղեկավարությունը կապ է հաստատել նրա հետ, սակայն վերջինս չի հաստատել այս տեղեկատվությունը:

Լուսանկարը՝ Espnfc.com-ի

17:55 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները