ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Խիստ հանձնարարականներ ՀՀ բնապահպանության նախարարից
18:15 21.07.2017

Խիստ հանձնարարականներ ՀՀ բնապահպանության նախարարից

Հուլիսի 19-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը, որը վարել  է Խորհրդի նախագահ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ժամանակ» օրաթերթից:

Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, անդրադարձ է եղել պարկի 2017 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշվի փոփոխություներին, ազգային պարկի զարգացման եռամյա ծրագրին:

«Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրել է խնդրահարույց մի շարք հարցեր:

Նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև քաղաքացիների բարձրացրած  խնդիրներին  թռչունների պահպանության հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես ահազանգեր են եղել ճայերի վրա կրակելու դեպքերի առնչությամբ, երբ անհայտ անձինք մոտորանավակով մոտեցել են «Ճայերի կղզի» կոչվող տեղանքին և կրակոցներ արձակել թռչունների ուղղությամբ:

Խստորեն դատապարտելով արգելոցային տարածքներում նմանատիպ հանցավոր  արարքները՝ նախարար Ա. Մինասյանը հանձնարարել է ուժեղացնել ստուգայցերը, սահմանել ամենօրյա հսկողություն և որսագողության կանխման ուղղությամբ իրականացնել խստացված միջոցառումներ, այդ թվում՝ իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգայցերի իրականացում, որսագողերի նկատմամբ պատժի խստագույն կիրառում և «որսի սիրահարների» հանրային պարսավանք:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

18:15 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները