ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դերսիմի լողափին PKK-ի զինյալները կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ
18:35 21.07.2017

Դերսիմի լողափին PKK-ի զինյալները կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ

Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Բոլոմեր գետի լողափին քաղաքացիների հանգստի ժամանակ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայնում է թուրքական Milliyet օրաթերթի կայքը, փոխանցում է «Շաբաթ» օրաթերթը՝ կրակոցները հնչել են «Քուրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) «ահաբեկիչների» կողմից։

PPK-ի քուրդ գրոհայինները կրակ են բացել Գյոքչենի ոստիկանության բաժանմունքի վրա։ Ոստիկանության ուժերը կարճ ժամանակ անց պատասխան կրակ են բացել:

Ուղղաթիռների և կրակոցների ձայնից խուճապի մատնված քաղաքացիների մեծ մասը լքել է լողափը։

Լուսանկարը՝ Twitter.com-ի

18:35 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները