ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չծխելը, չափավոր խմելն ու ճարպակալության բացակայությունը 7 տարով երկարացնում են կյանքը. գիտնականներ
19:15 21.07.2017

Չծխելը, չափավոր խմելն ու ճարպակալության բացակայությունը 7 տարով երկարացնում են կյանքը. գիտնականներ

Ամերիկացի և գերմանացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր չեն ծխում և ճարպակալություն չունեն, ինչպես նաև չափավոր են ալկոհոլ օգտագործում, միջինը 7 տարով երկարացնում են իրենց կյանքը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Health Affairs ամսագրում, որին էլ հղում է կատարում PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Նման եզրակացության հեղինակները եկել են՝ վերլուծելով 50-89 տարեկան 14,000 ամերիկացիների վերաբերյալ վիճակահանությունը, որոնք միջինը 4-5 տարի երկար են ապրել, քան ԱՄՆ բնակչության մեծ մասը:

Փորձագետները նշում են, որ կյանքի տևողության և որակի վրա 3 հիմնական գործոն է ազդում՝ ճարպակալությունը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, որոնց ազդեցությունը, սակայն, համարժեք չէ: Ճարպակալությունն ավելի շատ կապված է վաղ հաշմանդամության, ծխելը՝ վաղ մահացության, ալկոհոլի չարաշահումը՝ կյանքի տևողության կրճատման և առողջության կտրուկ վատթարացման հետ, գրում է Lenta.ru-ն Մաքս Պլանկի անվան ընկերակցության վրա հղումով:

Տղամարդիկ, ովքեր չեն ծխել և ավելորդ քաշ չեն ունեցել, միջինը 11 տարի երկար են ապրել մյուսներից: Կանանց դեպքում կյանքի տևողությունն ավելացել է 12 տարով:

Լուսանկարը՝ SquareSpace.com-ի

19:15 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները