ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Շիրակի դաշնակցական մարզպետի նորամուծությունը
13:15 22.07.2017

Շիրակի դաշնակցական մարզպետի նորամուծությունը

«Առավոտ» թերթը գրում է.«Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։ Մարզպետարանի շենք մտելուն պես քաղաքացիներին դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը։ Մարզպետարանցիների բնութագրելով` իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»։

Արթուր Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․«Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն։ Լուսանկարները պարբերաբար կփոխենք ու կշատացնենք»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

13:15 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները