ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՅԴ-ի համար ամեն ինչ փայլուն է
14:35 22.07.2017

ՀՅԴ-ի համար ամեն ինչ փայլուն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դրական արդյունքներ է արձանագրել: Այդպիսի եզրակացություն նշված է ՀՅԴ բյուրոյի լիագումար նիստի ժամանակ ընդունված հայտարարության մեջ:

«Քննելով կատարված աշխատանքների արդյունքները՝ ՀՅԴ բյուրոյի և գերագույն մարմնի համատեղ նիստն արձանագրում է, որ քաղաքական կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը դրական արդյունքներ է արձանագրել և կարևոր նշանակություն ունի երկրում համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Չնայած երկրում առկա բազմահազար խնդիրներին, քաղաքացիների դժգոհություններին՝ 125-ամյա կուսակցությունը, չգիտես ինչու, դրական արդյունքներ է տեսնում: Սակայն մի պահ մտածելով՝ իրավամբ կարող ենք հասկանալ, թե խոսքն ինչ արդյունքների մասին է:

Իհարկե դրական արդյունքներ կան, սակայն հենց ՀՅԴ-ի համար: Ի վերջո, նրանք արդեն կոալիցիայի անդամ են, ունեն 3 նախարարական, 2 մարզպետի, փոխմարզպետների պորտֆելներ, իսկ նախորդ գումարման խորհրդարանի հետ համեմատած էլ մանդատների թիվը երկուսով ավել է»:

Մանրամասները՝  oրաթերթի տեսանյութում 

14:35 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները