ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին
17:55 22.07.2017

Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Ռուսաստանի Դաշնությունից հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին:

«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Հրաչյա Հարությունյանին, ով արդեն երկու օր է՝ ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը։ 

17:55 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները