ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Բարեկամավանը
18:15 22.07.2017

Ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Բարեկամավանը

Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանն այսօր՝ հուլիսի 22-ին, հայտնել է, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:

Նրա խոսքերով՝ ադրբեջանական զինուժը մինչ այդ կրակում էր գյուղի պաշտպանական դիրքերի վրա:

Նա ասել է.«Ժամը 12-ից 5 պակաս գյուղի վրա առաջին կրակոցը եղավ: Հարվածեցին իմ տանը, տանիքի շիֆերը փշրվելով թափվեց իմ կողքին, ես ևս կարող էի տուժել»:

Գյուղի գնդակոծությունը տևել  է մինչև գիշերվա ժամը 1-ը: Վնասվել են  տների տանիքներ:  

Հ. Ղարաքեշիշյանին հարցրինք, թե ինչ զենքերից է գնդակոծվել գյուղը: Նա ասաց՝ հավանաբար «ԴՇԿ» և «ԱԳՍ» զենքերից: Նախկին գյուղապետը հայտնեց, որ  Բարեկամավան գյուղը վաղուց չէր գնդակոծվել. վերջին շրջանում դա առաջին դեպքն էր:

«Առավոտ» օրաթերթ

18:15 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները