ԱՎԵԼԻՆ

Սպորտ

«Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին»․ Գոռ Սահակյան
11:41 15.02.2024

«Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին»․ Գոռ Սահակյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նպատակ ունի փոխել քաշային կարգը:

«Չեմպիոնությունը պահպանելն ավելի դժվար է: Այս առաջնությանը մոտ մեկ ամիս և 10 օր էինք պատրաստվել: Ժամանակը քիչ էր: Կարող էի ավելին անել, նույնիսկ ավելին, քան արել էի Երևանում նախորդ տարի կայացած առաջնությունում: Չստացվեց: Փառք Աստծո, որ այս կիլոգրամներով կրկնեցի Եվրոպայի չեմպիոնությունը: Փորձելու եմ  հետագայում բոլոր սխալներս ու թերություններս շտկել: Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին, բոլոր նրանց, որոնք ի սրտե ուրախացել ու հավատացել են ինձ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը: 

Սահակյանի խոսքով` ինքն ունակ էր ավելին անել թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, իսկ գրանցած արդյունքը չի բավարարում իրեն: 

«Կարծում եմ՝ քաշային կարգս կփոխեմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-ընդգծեց նա: 

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Սահակյանը մեկ մոտեցմամբ դարձավ այս վարժության ոսկե մեդալակիր` գլխավերևում պահելով 171 կգ: Երկամարտի 311 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ ոսկե մեդալակիր:

Աղբյուրը՝ 5-րդ ալիք

11:41 15.02.2024

Ամենաշատ ընթերցվածները