ԱՎԵԼԻՆ

Մշակույթ

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
11:47 21.02.2024

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև փետրվարի 19-ին Բեռլինում` Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում ստորագրվել է կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների հետ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին կից գործող Եվրոպական կինոշուկային մասնակցում է առանձին հայկական տաղավարով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։

Աղբյուրը՝ ABC MEDIA

11:47 21.02.2024

Ամենաշատ ընթերցվածները