ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Չեմ կարող հաստատել տեղեկությունը, բայց ՀՀ ղեկավարության դիրքորոշումն իմանալով՝ հնարավոր եմ համարում»․ Լավրովը՝ ռուս սահմանապահների թեմայի մասին
16:09 02.03.2024

«Չեմ կարող հաստատել տեղեկությունը, բայց ՀՀ ղեկավարության դիրքորոշումն իմանալով՝ հնարավոր եմ համարում»․ Լավրովը՝ ռուս սահմանապահների թեմայի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ ունենալու փաստը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ես չեմ կարող հաստատել այս տեղեկությունը, թեև սա միանգամայն համահունչ է այն դիրքորոշումների տրամաբանությանը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի ղեկավարությունը։ Ե՛վ վարչապետ (Նիկոլ) Փաշինյանը, և՛ Հայաստանի խորհրդարանի խոսնակը և այլ գործիչներ»,- ասուլիսի ժամանակ ասաց նախարարը՝ մեկնաբանելով Երևանում ռուս սահմանապահներ ունենալու հնարավորության քննարկման հարցը։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները պետք է դադարեցնեն աշխատանքը Երևանի օդանավակայանում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ասել էր, որ նման պահվածքը գնահատում են ոչ բարեկամական։

Փոխանցում է Yerkir.am-ը

16:09 02.03.2024

Ամենաշատ ընթերցվածները