ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Միշուստին-Ալիև բանակցությունները նախատեսված են այսօր
11:06 06.03.2024

Միշուստին-Ալիև բանակցությունները նախատեսված են այսօր

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը շարունակում է աշխատանքային այցով գտնվել Բաքվում, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Միշուստինը Բաքվում է երեկվանից, նա արդեն հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ալի Ասադովի հետ։ Երկու երկրների վարչապետները փոխադարձ հետաքրքրություն են հայտնել երկրների միջև համագործակցության հետագա զարգացման հարցում։ Ի թիվս այլ հարցերի՝ Միշուստինն ընդգծել է փոխադարձ ներդրումների ավելացման կարևորությունը։

ՌԴ կառավարության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը և հայտարարել է տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին:

Բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ 2024-2026 թվականների երկկողմ զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ։ Ռուսական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, աշխատանքի նախարարության ղեկավար Անտոն Կոտյակովը, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան և այլոք։

Աղբյուրը՝ ABC MEDIA

11:06 06.03.2024

Ամենաշատ ընթերցվածները