ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Անընդհատ ստիպում ենք դատավորներին զբաղվել թղթեր լրացնելով»․ Արծվիկ Մինասյան
12:02 06.03.2024

«Անընդհատ ստիպում ենք դատավորներին զբաղվել թղթեր լրացնելով»․ Արծվիկ Մինասյան

Չափազանց շատ ենք ծանրաբեռնում դատավորներին՝ իրենց կողմից նախկինում լրացված տվյալների աննշան փոփոխությունների դեպքում, պարբերաբար իրականացնել թարմացումներ, ինչը դատավորներին հավելյալ ծանրաբեռնվածություն է պատճառում։  Անընդհատ ստիպում ենք դատավորներին զբաղվել թղթեր լրացնելով, փոխանցնելով, որը կարող է բերել նրան, որ դատավորները իրենց բուն սահամանադրական պարտականությունների կատարման հարցում թերանան՝ ժամանակի ու աշխատանքի ծանրաբեռնվածության բերումով։ Այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Օրակարգում՝ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումն է։

Աղբյուրը՝ Yerkir.am

12:02 06.03.2024

Ամենաշատ ընթերցվածները