ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ». ԵՄ ներկայացուցիչ
14:01 07.03.2024

«Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ». ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»,-ասել է նա։

Խոսելով հայկական բանակին անզեն աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին՝ Ստանոն ասել է, որ այս առնչությամբ դեռ կոնկրետ որոշում չի կայացվել։

Աղբյուրը՝ Aysor.am

14:01 07.03.2024

Ամենաշատ ընթերցվածները