ԱՎԵԼԻՆ

Հասարակական

 «Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով»․ Արման Թաթոյան
11:43 08.03.2024

«Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով»․ Արման Թաթոյան

«Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում:

Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով, նվաստացնում են կնոջ արժանապատվությունը, նրան դարձնում բռնության զոհ: Այս արատավոր երևույթների բացառումը մեր հասարակությունը զարգացման տանող կարևոր գործոն է:

Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։

Թո´ղ երջանիկ օրերը, բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը»։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան

11:43 08.03.2024

Ամենաշատ ընթերցվածները