ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Կինը այն ուժն է, որ աննկուն մաքառելու ու նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս»․ Սեյրան Օհանյան
15:06 08.03.2024

«Կինը այն ուժն է, որ աննկուն մաքառելու ու նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս»․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ.

«Սիրելի' կանայք

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի կապակցությամբ։ Եվ այն խորին համոզմունքն ունեմ, որ կին էակին պետք է երջանկացնել ու տոն պարգևել ամեն օր, որովհետև կնոջ արարիչ էությունն է կյանքի աղբյուրը, և կինը այն ուժն է, որ իր խորհրդավոր ու գեղեցիկ ներկայությամբ, հավատարիմ ու տաք շնչով ապրելու, արարելու, աննկուն մաքառելու ու նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս ամեն օր և ամենուր՝ թե պատերազմի դաշտում և թե խաղաղության օրերին՝ ժամանակի շրջապտույտը դարձնելով ավելի գունեղ ու անմոռանալի։

Ի սրտե բոլոր կանանց Սեր եմ մաղթում, երջանկություն և միայն բարին․․․»

15:06 08.03.2024

Ամենաշատ ընթերցվածները