ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Այն 8 գյուղերը, որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, բացառապես ՀՀ տարածք է»․ Արսեն Բաբայան
11:29 11.03.2024

«Այն 8 գյուղերը, որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, բացառապես ՀՀ տարածք է»․ Արսեն Բաբայան

Հիշո՞ւմ եք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն անպատեհ մեջբերող իշխանությանը: Երբ ասում էին Արցախը հանձնել եք՝ հակադարձում էին, թե նշված օրենքն ընդունելով նախկիններն են շատ վաղուց հանձնել: Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Հիմա այն 8 գյուղերը, որոնք առանց նախապայմանի պահանջում է Ադրբեջանը և որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, այդ նույն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով հանդիսանում է բացառապես ՀՀ տարածք:

Բա հիմա՞ ինչ օրենք եք նախկինների «աչքը մտցնելու»... չնայած էլ ձեզ ոչինչ չի խանգարում, ինչ ուզում անում եք և դա յուրաքանչյուրիս թույլտվությամբ եք անում:

Դեռևս արդիական է Աղազարյան Հովիկի պնդումը. «Դե տղամարդ եք մեր նման դավաճաններին սիկտ... արեք»»:

11:29 11.03.2024

Ամենաշատ ընթերցվածները