ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք՝ Մոսկվայի դեմ վարած իր քաղաքականության մեջ»․ ՌԴ ԱԳՆ
18:52 11.03.2024

«Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք՝ Մոսկվայի դեմ վարած իր քաղաքականության մեջ»․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը առ այն, թե իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանվելու» հարցում։

«Մեզ այլևս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը։ Բայց Հիփիի անկեղծ խոստովանությունը նաև ուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած քաղաքականության գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ»,- Ասվւմ է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նշել են նաև, որ տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա։

Աղբյուրը՝ ABC MEDIA

18:52 11.03.2024

Ամենաշատ ընթերցվածները