ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

 «Թուրքերը և լևոնականությունը ցնծում են՝ Արցախի վերջին իշխաններին Բաքվում տեսնելով»․ Էդգար Էլբակյան
13:41 12.03.2024

«Թուրքերը և լևոնականությունը ցնծում են՝ Արցախի վերջին իշխաններին Բաքվում տեսնելով»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

«Ի՞ՆՉ ԱՐԵՑԻՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ (18+)

Արևելքում, որտեղ մենք ապրում ենք, կա երկու մահացու վիրավորանք, որ մի տղամարդը կարող է հասցնել մյուսին։ Առաջինը՝ վերջինիս «մոր հետ կենակցելը»։ Երկրորդը՝ առաջինն իրականացնելուց հետո վերջինիս «մոր ոտնամաններն առձեռն վերադարձնելը»։

Առաջին գործողությունն այն էր, ինչ արեցին Արցախի հայերը թուրքերի հետ 1993 թ․ գարնանը Քարվաճառն ազատագրելիս։ Իսկ երկրորդը՝ «ոտնամանների առձեռն հանձնման հանդիսավոր արարողությունը», տեղի ունեցավ հուլիսին Աղդամի ազատագրման տեսքով։

Սրանք թուրքերին հասցված արժանի նվաստացումներ էին, որ կազմակերպական առումով իրականացրեց Հայաստանը, բայց գետնի վրա դրա կատարողները, դրա համար զոհվողները ու դրա հիմնական ծանրությունը կրողները գերազանցապես Արցախի հայերն էին…

Ցավոք, հենց Արցախյան դինաստիայի ներկայացուցիչները պատերազմից հետո հեռացան իրենց պայքարի ոգուց և վերևում հիշատակված երկու «արարքներին» ձգտելու փոխարեն՝ որոշեցին հայացքները «պրագմատիկորեն» հառել դեպի անիրատեսական հավերժական խաղաղությունը՝ փաթեթավորված, անշուշտ, եվրոկալբասով և աշխարհի 10 լավագույն համալսարաններով…

Իսկ զուգահեռ իրականությունում Արցախը և Արցախի հայերը, որ կազմում էին 1045 թ․ Անիի թագավորության անկումից հետո վերջինից մնացած միակ իշխանապետական բեկորը, վերոգրյալ շատ հասկանալի պատճառներով դարձան մեր թշնամիների՝ թուրքերի և լևոնականության, ոխակալ ու բացարձակ ատելության առարկան…

Եվ այսօր մեր թշնամիները ցնծում են՝ տեսնելով Անիի թագավորության վերջին շառավիղներին փախստականի ու գաղթականի կարգավիճակում, ապրուստ ու կացարան որոնելիս, երկպառակված, իսկ վերջին իշխաններին՝ Բաքվի զնդաններում բանտված։

Բայց մեր թշնամիները՝ թուրքերը և լևոնականությունը, մոռանում են, որ ամեն բան իր ժամանակն ունի։ Անարդարության օրերը հավերժ չեն։ Ի վերջո «արդարը պիտի ուրախանա՝ տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ» (Սաղմոս 57։11)։ Արցախցի և առհասարակ Արցախի համար պայքարած բովանդակ հայերի չարչարանքը փոխհատուցվելու է մեր ազատագրվելիք գյուղերի ու քաղաքների վերահայացմամբ։

Դրա համար մեզ ընդամենը պետք է հավատ, աշխատանք և հաստատակամություն»։

13:41 12.03.2024

Ամենաշատ ընթերցվածները