ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ադրբեջանում «խաղաղության» նախապատրաստվելու ինտենսիվ քայլերը շարունակվում են». ադրբեջանագետ
14:59 12.03.2024

«Ադրբեջանում «խաղաղության» նախապատրաստվելու ինտենսիվ քայլերը շարունակվում են». ադրբեջանագետ

Ադրբեջանում «խաղաղության» նախապատրաստվելու ինտենսիվ քայլերը շարունակվում են։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

«Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության․ «Ադրբեջանական բանակում հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անց են կացվել «Մարտական գործողություններ ձնակույտներում և սաստիկ ցրտերին» թեմայով մարտավարական-հատուկ զորավարժություններ։

Զորավարժության պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերը ներթափանցել են օպերատիվ շրջանի խորք՝ քարտեզի վրա նշելով առաջադրանքները և կատարել երևակայական հակառակորդի դիվերսիոն խմբին վնասազերծելու առաջադրանքները։

Ավելին, տեղաշարժման կանոնները կիրառվել են լեռնագնացության գործիքների կիրառմամբ բարձր լեռնային վայրերում դժվար տեղանքով, ինչպես նաև զառիթափ վայրէջքներով և լանջերով»:

Հիշեցնեմ, որ այս տարվա մեկնարկից ի վերջ Ադրբեջանը արդեն ավելի քան 20 զորավարժություն ու վարժանք է անցկացրել։ Դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս տեսնել հակառակորդի առաջիկա նպատակները։

Հարցն այն է՝ ինչու ոչինչ չի արվում դրանք կանխելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը շատ պարզ ցույց է տալիս իր գալիք գործողությունների տրամաբանությունը»։

14:59 12.03.2024

Ամենաշատ ընթերցվածները