ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տավուշի մարզի 4 գյուղ կկտրվի մարզկենտրոնից. Բաղանիսի նախկին գյուղապետն ահազանգում է՝ գյուղերից արտագաղթ կսկսվի
20:01 13.03.2024

Տավուշի մարզի 4 գյուղ կկտրվի մարզկենտրոնից. Բաղանիսի նախկին գյուղապետն ահազանգում է՝ գյուղերից արտագաղթ կսկսվի

Բաքվի պահանջած 4 գյուղերը հանձնելու դեպքում Տավուշի մարզի եւս 4 գյուղ կկղզիանա, կկտրվի մարզկենտրոնից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ադրբեջանի պահանջել է անհապաղ իրեն հատկացնել Տավուշի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Վերին Ոսկեպար, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին։ Նախօրեին տեղի ունցած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Փաշինյանը «ՀՀ ինքնիշխան տարածք» ասելիս մատնանշում էր երկրի քարտեզի մակետը ու Արծվաշենը։ Հետեւաբար չէր հերքել Բաքվի պահանջած տարածքների տրամադրումը։

Իսկ ինչ են մտածում տեղի բնակիչները, տրամադրությունները հասկանալու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանի հետ ։Վերջինս գյուղապետ ընտրվել էր բավական երիտասարդ տարիքում և իր ընտանիքի ապագան պատկերացրել է միայն հայրենի մարզի ու իր գյուղի զարգացման հեռանկարով։ Բարձրացվող ու քննակվող թեման նա վտանգավոր է համարում։ Մեզ հետ զրույցում Նարեկ Սահակյանը հիշեցրեց, որ նախկինում նման հարց ո՛չ քննակվել է , ո՛չ էլ դրա կարիքն է եղել , ո՛չ էլ Ադրբեջանի մտքով կանցներ այդ հարցը բերել բանակցային սեղան։

«Վերոնշյալ գյուղերը հանձնման դեպքում մեր 4 գյուղերն ընդհանրապես կկտրվեն մարզկենտրոնից եւ կհայտնվեն կղզիացած վիճակում»,- նշեց Սահակյանը՝ արձանագրելով, որ ։ առանց միջամտության այդ գյուղերում արտագաղթ կսկսվի, գյուղերը կամայանան։

«Մարդիկ իրանց ապագան գյուղի հետ չեն կապելու, մենք սովոր ենք եղել այդ շարժին ։ Միջպետական ճանապարհի եզրին մեր արտադրված գյուղմթերքը վաճառելու, իրացնելու։ Եթե գյուղերը հայտնվում են շրջափակման մեջ , վաղը մյուս օրը մարդն իր ապագան չի տեսնելու և թողելու ա գնա, գյուղերը կամայանան։ Դա նաեւ Հայաստան-Վրաստան- Ռուսաստան միջպետական ճաանապարհն ա»,- արձանագրեց նախկին գյուղապետը։

Բացի այդ, նա մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանցիների ստորաբաժանումների տեղակայումն անվտանգության հետ կապված հարցեր են առաջացնելու։

«Բնական ա, տեղակայած միավորումները չեն կարող կարգ ու կանոնով կամ անվտանգ իրանց ծառայությունը տանեն, որովհետև թուքի բնավորությանը բոլորս էլ տիրապետում ենք », - նշեց Նարեկ Սահակյանը։

Աղբյուր` Փաստինֆո

20:01 13.03.2024

Ամենաշատ ընթերցվածները