ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նախագահն այցելել է Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
20:15 15.09.2017

Նախագահն այցելել է Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված է հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի հիման վրա:

ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

20:15 15.09.2017

Ամենաշատ ընթերցվածները