ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը
14:55 16.09.2017

Դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Բնապահպանության նախարարությունից տեղեկացել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 19:00-ի դրությամբ դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը:

2017 թվականի սեպտեմբերի 15-ին Սևանա լճից ջրի բացթողման մասին ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են և Հայաստանի Հանրապետության Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները /վահանակները/:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

14:55 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները