ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ձերբակալվել է լոնդոնյան մետրոյում ահաբեկչության գործով 18-ամյա կասկածյալ
15:35 16.09.2017

Ձերբակալվել է լոնդոնյան մետրոյում ահաբեկչության գործով 18-ամյա կասկածյալ

Սեպտեմբերի 16-ին BBC լրատվական գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվել է նախօրեին Լոնդոնի մետրոպոլիտենում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող 18-ամյա երիտասարդ:

Քենթի ոստիկանությունը նրան հայտնաբերել է առափնյա Դովերում այս առավոտյան:

Նա ձերբակալվել է Ահաբեկչական գործողության մասին օրենսգրքի 41-րդ հոդվածով կասկածվելու հիմքով: Նրան պահում են տեղական ոստիկանության հիմնարկում:

Մետրոպոլիտենի ոստիկանության պետի օգնական Նեյլ Բասու գնահատմամբ՝ «այս առավոտյան իրենք նշանակալի ձերբակալություն են կատարել ընթացող հետաքննության շրջանակում»:

Լուսանկարը՝ Express.co.uk-ի 

15:35 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները