ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ռուսական C-400 համակարգեր գնելով` Թուրքիան ոտնահարել է Կոնգրեսի կողմից սահմանված պատժամիջոցները». սենատոր
16:55 16.09.2017

«Ռուսական C-400 համակարգեր գնելով` Թուրքիան ոտնահարել է Կոնգրեսի կողմից սահմանված պատժամիջոցները». սենատոր

«Չի բացառվում, որ ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգեր գնելով` Թուրքիան խախտել է Ռուսաստանի դեմ մոտ մեկ ամիս առաջ սահմանված պատժամիջոցները»:

Նման բովանդակության նամակով նախագահ Թրամփի վարչակազմին է դիմել Մերիլենդ նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա խոսքով՝ 2 միլիարդ 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ այս գործարքը խախտում է Կոնգրեսի կողմից անցած ամիս հաստատված պատժամիջոցների փաթեթը:

«Այս օրինագծի համաձայն՝ ցանկացած անհատ, կազմակերպություն կամ պետություն, որը մեծածավալ գործարք կկնքի Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների հետ, ենթակա է պատժամիջոցների»,- նշել է ամերիկացի սենատորը:

«Ցավալի է, որ Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիան այս բախտորոշ ժամանակահատվածում անցել է Մոսկվայի կողմը»,- նշել է Քարդինը Սպիտակ տուն ուղարկած նամակում:

Լուսանկարը՝ NriNews24x7.com-ի

16:55 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները