ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ». Կարո Փայլան
11:37 18.09.2017

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ». Կարո Փայլան

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում մասնակցում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին:

Թուրքական խորհրդարանի պատգամավորը լրագրողներին հայտնել է, որ ուրախ է, որ Հայաստանում է՝ հրաժարվելով պատախանել այլ հարցերի: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Իսկ սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կարո Փայլանին։

Նորին Սրբությունը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի առիթով և գնահատանքով անդրադարձել նրա խորհրդարանական գործունեությանը։

Տիար Կարո Փայլանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը։

Օրաթերթը հիշեցնում է, որ սա հայազգի պատգամավորի առաջին այցն է Հայաստան. նա Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 15-ին:

Լուսանկարը՝ Armtimes.com-ից

11:37 18.09.2017

Ամենաշատ ընթերցվածները