ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նյու Յորքում հանդիպել են Թիլերսոնն ու Լավրովը
17:36 18.09.2017

Նյու Յորքում հանդիպել են Թիլերսոնն ու Լավրովը

Սեպտեմբերի 18-ին կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, «ինչպես նաև միջազգային կարևոր մի շարք այլ հարցեր»:

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթի փոխանցմամբ՝ Թիլլերսոնն ու Լավրովը վերահաստատել են իրենց դիրքորոշումը Սիրիայում հակամարտությանը, բռնություններին, ինչպես նաև ժնևյան գործընթացի բանակցությունների առաջընթացի համար պայմաններ ստեղծելու շուրջ:

Ռուսաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ բանակցությունները կենտրոնացած են եղել Սիրիայում, Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությունների և մերձավորարևելյան խնդիրների համատեքստում:

Լուսանկարը՝ Reuters.com-ի

17:36 18.09.2017

Ամենաշատ ընթերցվածները