ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:35 19.09.2017

Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Համաժողովի մասնակիցները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել հուշամատյանում: Այս մասին հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Լուսանկարը՝ Armtimes.com-ից

18:35 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները