ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա». Էնդրյու Շոֆեր
19:35 19.09.2017

«Արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա». Էնդրյու Շոֆեր

Միացյալ Նահանգները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ կշարունակի կողմերի հետ ակտիվորեն աշխատել: Այս մասին «Ազատության» հարցերին ի պատասխան՝ հայտարարել է Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը:

«Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- ընդգծել է Շոֆերը:

Բայց, ի վերջո, ընդգծել է ամերիկացի դիվանագետը, «խաղաղության պատասխանատվությունն իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»:

«Ես սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Նյու Յորքում մյուս համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմ հանդիպումներին: Հուսով եմ՝ այս հանդիպումները հիմք կապահովեն ամենաբարձր մակարդակում բարեխիղճ բանակցությունների անհապաղ վերսկսման համար»,- հայտարարել է Էնդրյու Շոֆերը:

Շոֆերը, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ է նշանակվել օգոստոսի վերջին:

Լուսանկարը՝ USMission.gov-ի

19:35 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները