ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավարտվեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը
20:15 19.09.2017

Ավարտվեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 12-ից ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Սյունիքի մարզկենտրոնում ընթացավ Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ֆինանսներ բոլորի համար ցուցահանդեսը, որն ավարտվեց այսօր սեպտեմբերի 19-ին:

Ցուցահանդեսն անցկացվեց Սյունիքի մարզպետարանում, որի հիմնական նպատակն էր մարզի բնակիչներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությանը, ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությանը:

Բանկի այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանի խոսքով՝ մարզում այցելուների ակտիվությունը բավականին զգալի էր: 7 օրվա ընթացքում օրական 4-5 խումբ էր այցելում: Այցելուներ ունեցան նաև Քաջարան և Մեղրի քաղաքներից, ինպես նաև հարակից գյուղերից: Զարուհի Բարսեղյանի փոխանցմամբ, բացի ցուցահանդեսից, այցելող խմբերի հետ անցկացվեցին նաև տնտեսագիտության ներածական դասընթացներ, որպեսզի մարդիկ պատկերացումներ ունենան, թե 21-րդ դարում ֆինանսական համակարգը ինչպես է աշխատում, գործարքներ կնքելիս և պլաստիկ քարտերից օգտվելիս ինչին պետք է ուշադրություն դարձնեն և այլն:  

ՀՀ Կենտրոնական բանկի դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը նշեց, որ Հայաստանի դրամաշրջանառութան պատմությունը բավականին հին է, բովանդակալի և հետաքրքիր: Փորձագետի խոսքով՝ ցուցահանդեսին ներակայացվել են Հայաստանում դրամաշրջանառության պատմության ամբողջական թղթադրամները: Գևորգ Մուղալյանը նշեց, որ  այցելուներին ավելի շատ հետաքրքրում էին Արտաշեսյան ժամանակաշրջանի, Տիգրան Մեծի գահակալման շրջանում թողարկված թղթադրամները, Հայաստանի Առաջին Հանրապետության, նաև մեր ժամանակակից թղթադրամները:

Նշենք, որ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվել են նաև Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում, ինչպես նաև Արցախի հանրապետությունում: 

Սոնա Առաքելյան

Zangezur.tv

20:15 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները