ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Անցկացվել է Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստը
20:35 19.09.2017

Անցկացվել է Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն ՀՀ ՊՆ N զորամասերում ՀՀ Նախագահի տեսչական ստուգումների և զորահավաքային զորավարժանքների անցկացման վերաբերյալ:

Խորհրդակցությունը վարում էր մարզի զորահավաքային մարմնի ղեկավար, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ներկա էին ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատարներ, համայնքապետեր, մարզի զորահավաքային մարմնի անդամներ, տարածքային զինկոմներ և զորահավաքային առաջադրանք ունեցող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանատուներին հորդորեց զորահավաքային զորավարժություններին մասնակցել ամենայն պատասխանատվությամբ և ռազմական առաջադրանքը կատարել ժամանակին ու անթերի: 

Մարզպետ Վահե Հակոբյանը մարզում զորահավաքային զորավարժանքները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով հանդիպման մասնակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

20:35 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները