ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանը խոհարարության հին պատմություն ունի. անդրադարձ
14:55 20.09.2017

Հայաստանը խոհարարության հին պատմություն ունի. անդրադարձ

Միջազգային խոհարարական Honest Cooking (Ազնիվ խոհանոց) հանդեսը հատուկ անդրադարձ է կատարել հայկական խոհանոցին՝ հատուկ նշելով, որ Հայաստանի խոհարարական արվեստը դարերի խորքից է գալիս, իսկ տարածաշրջաններից յուրաքանչյուրը տարատեսակ ուտեստների պատրաստման իր սեփական ավանդույթներն ունի:

«Հայաստան ասելիս առաջին հերթին պատկերացնում ենք բարձր լեռներ և համեղ կերկուր: Թփով տոլմա, գաթա, հարիսա, խաշ, քյուֆթա՝ այս ամենը հարուստ հայկական խոհանոցի ուտեստներ են»,- ասվում է հոդվածում, գրում է Rusarminfo-ն, փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Պարբերականը նշում է, որ կա հայկական խոհանցում մի յուրահատուկ ճաշատեսակ, որը բոլորին չէ, որ կարող է դուր գալ: «Երբ հերթը հասնում է հայկական խաշին, ճիշտն ասած, բոլորին չէ, որ այն դուր է գալիս: Սակայն համադամասերներին կտպավորի այս յուրահատուկ ճաշատեսակը՝ պատրաստված տավարի տոտիկներից, որը մատուցվում է սխտորով, հայկական լավաշով և օղիով »,- ասվում է հոդվածում:

Քաղցրավենիքից ամսագիրն առանձնացրել է գաթան, պոպոքից և խաղողի շփոթից պատրաստված սուջուխը և անալին՝ չորացրած դեղձը՝ դարչինով և պոպոքով:

Վերջում հանդեսը խորհուրդ է տալիս ընթերցողին մեկնել Հայաստան և տեղում համտեսել և վայելել հայկական խոհանոցի ուտեստները:

Վերջերս հազարամյա հայկական խոհանոցին էր անդրադարձել նաև հնդկական The Pioneer-ը:

Լուսանկարը՝ Bhlingual.com-ի

14:55 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները