ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է ղարաբաղյան խնդրին
15:15 20.09.2017

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է ղարաբաղյան խնդրին

Միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները կարգավորելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երեքշաբթի երեկոյան, ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, Էրդողանը պնդել է` Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունն առանցքային է Հարավային Կովկասի կայունության համար:

«Մենք երբեք չպետք է մոռանանք` ցանկացած ճգնաժամ, որ անտեսում ենք այսօր, կարող է վաղը վերածվել տարածաշրջանային և միջազգային հակամարտության»,- զգուշացրել է Էրդողանը:

Միջազգային համայնքին ուղղված ելույթում Թուրքիայի առաջնորդը խոսել է նաև սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ պայքարի, Պարսից ծոցում` Կատարի ու արաբական երկրների միջև շարունակվող հակամարտության մասին:

Անդրադառնալով տարածաշրջանի խնդիրներին` Էրդողանը վերստին դատապարտել է Իրաքի քրդերի` անկախության հանրաքվե անցկացնելու որոշումն ու կոչ արել խուսափել քայլերից, որոնք կարող են նոր հակամարտությունների ու ճգնաժամերի պատճառ դառնալ:

Լուսանկարը՝ TimesOfIsrael.com-ի

15:15 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները