ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում
17:55 20.09.2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում

Սեպտեմբերի 20-ին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, որի մի հատվածը ներկայացվում է ստորև.

Հարգարժան փոխվարչապետ, հարգարժան նախարարներ, համաժողովի հարգելի մասնակիցներ եւ հյուրեր, սիրելի բարեկամներ,

Նախ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության գալիք տոնի առթիվ: Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի նախօրյակին:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:

Ընդհանրապես Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաև տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը:

Այս համաժողովն ընդգրկուն օրակարգ ուներ, որը ներառում էր մի շարք ուղղություններ` տնտեսականից մինչև արտաքին քաղաքականություն, հայապահպանություն և ազգային անվտանգություն:

6-րդ համաժողովի կարեւոր քննարկումներից մեկն, անշուշտ, վերաբերում էր Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին: Համոզված եմ, որ այդ ապագա կառույցն իր ձևով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձևավորման աշխատանքներին:

Հարգելի՛ բարեկամներ,

Հայրենիքը սփյուռքի հոգևոր անվտանգության գլխավոր երաշխավորն է, սփյուռքը` հայրենիքի տարածքային ու տնտեսական անվտանգության ապահովման կարևորագույն աջակիցը և շահառուն:

Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնց մի զգալի հատված ապաստանել է հայրենիքում: Հայաստան ներգաղթած սիրիահայերը հարստացնում են մեր երկիրը: Մյուս կողմից, անկախ իր գտնվելու վայրից, սիրիահայությունն այսօր հայրենիքի ու Սփյուռքի համատեղ աջակցության կարիքն ունի: Հայաստանի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում օգնում և օգնելու է սիրիահայ մեր հայրենակիցներին Սիրիայում, թե այլուր: Պատահական չէ, որ այս համաժողովը՝ որպես համահայկական կարևորագույն միջոցառում, առանձին անդրադարձավ նաև սիրիահայության խնդիրներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:

Մենք կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով:

Մենք որդեգրել ենք ժողովրդավարության ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել` անկախ որևէ իրավիճակից:

Շարունակությունը՝ այստեղ:

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջ

17:55 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները