ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գեղանկարիչ Հրանտ Էլչյանին նվիրված միջոցառում Կապանում
20:15 26.10.2017

Գեղանկարիչ Հրանտ Էլչյանին նվիրված միջոցառում Կապանում

Հոկտեմբերի 26-ին Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում կայացավ «Կապանյան արվեստագետներ» խորագրով միջոցառումը՝ նվիրված գեղանկարիչ Հրանտ էլչյանին: Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային կառույցի ներկայացուցիչներ, մանկավարժներ, դպրոցականներ:

Միջոցառման շրջանակներում կապանյան արվեստասեր հասարակությանն է ներկայացվել տաղանդավոր գեղանկարչի ստեղծագործական կյանքը, ուղին և աշխատանքները, ցուցադրվել էին գեղանկարչի տարբեր ժանրերի գրաֆիկական աշխատանքները, հայրենասիրական ոգով տոգորված նկարներ, կապանյան բնանկարներ, դիմանկարներ:

Հրանտ Էլչյանը ծնվել է 1950թ. Կապան քաղաքում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Բազմաժանր ստեղծագործող է, ում աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Արցախում և աշխարհի մի շարք երկրներում: Ներկայումս Հրանտ Էլչյանն ապրում և ստեղծագործում է Կապանում, ինչպես նաև դասավանդում է Կապանի արվեստի պետական քոլեջում:

Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը նշեց, որ միջոցառման նպատակն է մատաղ սերնդի մեջ սեր դեպի արվեստը սերմանելն է, ինչպես նաև մատաղ և ավագ սերունդների միջև կապն ամրապնդելը: Վարդան Քոչարյանը նշում է, որ Հրանտ Էլչյանն անգնահատելի ներդրում և դերակատարում ունի արվեստի քոլեջի պատմության մեջ, նա բազում սերունդներ է այստեղ կրթել, դաստիարակել և նրանց մեջ սերմանել մարդասիրություն և հայրենասիրություն:

Հրանտ Էլչյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ներկա գտնվողներին:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.tv 

20:15 26.10.2017

Ամենաշատ ընթերցվածները