ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դիլիջանում բացվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանը
21:35 21.11.2017

Դիլիջանում բացվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանը

Դիլիջանում նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ-ի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում բացվել է Հայաստանի ազգային հերոս, ղարաբաղյան պատերազմում զոհված Մոնթե Մելքոնյանի արձանը: Արձանը բացել է Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հիշեցնենք՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը ժամանակին՝ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին, կառուցվում էր որպես ՊԵԿ ուսումնական կենտրոն: Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո այն հանձնվեց ՊՆ-ին և վերածվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի:

Արձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ով արդեն տևական ժամանակ է ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով աշխատում էր Մոնթե Մելքոնյանի քանդակը ստեղծելու վրա»,- ամփոփում է օրաթերթը:

Լուսանկարը՝ Tesaket.info-ի

 

21:35 21.11.2017

Ամենաշատ ընթերցվածները