ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լևոն Իգիթյանը վարձով է տվել թանգարանը
14:55 22.11.2017

Լևոն Իգիթյանը վարձով է տվել թանգարանը

«Ժողովուրդ»-ը գրել է.«Ճարտարապետ Լևոն Իգիթյանը հանրությանը առավել հայտնի է որպես Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության մի անդամ, ով կրծքով պաշտպանում է ՀՀ իշխանություններին ու հատկապես Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանը՝ այդ ճանապարհին չխորշելով ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելուց իր շեֆերին քննադատողների հասցեին:

Շատերի մոտ հարց կծագի, թե ինչպես կարող է նույն մարդը սկզբում կոմունիստներին նույն կրծքով պաշտպանել, հետո ՀՀՇ-ին, հետո ՀՀԿ-ին, վաղը Աստված գիտի ում: Իսկ իրականում Լևոն Իգիթյանը սոված չմնալու իր իրավունքն է պաշտպանում: Քչերը գիտեն, որ Լևոն Իգիթյանը Երևանի Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի տնօրենն է: Եվ այդ թանգարանի տարածքը նա պարբերաբար վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առևտրի կետեր բացվեն: Ի դեպ, թանգարանների ֆինանսավորումը հատկացվում է պետական և համայնքային բյուջեներից: Իսկ տարածքը վարձով տալը կողքից փող է:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը լուսանկարել է Աբովյան փողոցի վրա գտնվող թանգարանի տարածքը, որը վերածվել է ամանորյա արդուզարդի վաճառքի խանութի, իսկ թանգարանի մուտքը տեղափոխվել է բակի կողմից»:

Լուսանկարը՝ MediaLab.am-ի

14:55 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները