ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ուսանողներն առաջարկեցին ձևավորել տարկետման տրամադրման ճկուն քաղաքականություն
16:15 22.11.2017

Ուսանողներն առաջարկեցին ձևավորել տարկետման տրամադրման ճկուն քաղաքականություն

Նոյեմբերի 22-ին ԱԺ-ում քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիսը ներկայացրեց իրենց առաջարկությունները: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Նոյեմբերի 14-ին հրապարակվեց գիտնականների բաց նամակ, որտեղ անդառնալի կորուստներից զերծ մնալու համար առաջ էր քաշվում նպատակային տարկետման գաղափարը: Այս պահի դրությամբ բաց նամակի տակ ստորագրած անձանց թիվը հատել է երեք հարյուրի»,– նշեց նա:

Նա նշեց նաև, թե նախաձեռնությունն առաջարկում է Կառավարությանը լիազորված իրավունքների շրջանակներում տարկետման տրամադրման ճկուն քաղաքականություն ձևավորել:

«Մենք բերել ենք առաջարկը, որը տրվել է ԿԳՆ-ին և Կառավարությանը: Հեղինակի անունը չենք նշում իր ցանկությամբ: Մենք առաջարկում ենք այնպիսի ճկուն քաղաքականություն մշակել, որը հնարավորություն կտա գիտության կայուն զարգացումն ապահովել: Նպատակահարմար կարող է լինել հետևյալ սկզբունքը, օրինակ, գիտական ուղղության գերակայությունը, տվյալ հաստատության ուսանողների նվաճումները»,– հավելել է նա: 

Լուսանկարը՝ Aysor.am-ի

16:15 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները