ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ազգային պատկերասրահը դատի է տվել Ֆինանսների նախարարությանը
19:15 22.11.2017

Ազգային պատկերասրահը դատի է տվել Ֆինանսների նախարարությանը

Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս տարվա մայիս և ապրիլ ամիսներին ՀՀ Ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, և ըստ այդմ՝ համապատասխան ակտ է կայացրել: Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի Ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ Նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել»:

19:15 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները