ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրն ու ժամը հայտնի է
12:55 23.11.2017

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրն ու ժամը հայտնի է

Բրյուսելում թեև մինչ օրս  հուսով են, որ պաշտոնական  Երևանը  ստորագրելու է ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը, բայց առանձին զրույցներում կասկած են հայտնում։ 

«Ժամանակ»-ի տեղեկություններով Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին՝ երեկոյան ժամը 17։00-ին, Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Թերթի փոխանցմամբ 8 երկիր դեռևս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը։ Նոյեմբերի 22-ի վերջում հայտնի է դարձել, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը։

12:55 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները