ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ը նոր նախագահ ունի
19:15 23.11.2017

«Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ը նոր նախագահ ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել:

Բանն այն է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իվետա Տոնոյանը դարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր:

Մեզ հայտնի դարձավ, որ «Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ը նոր նախագահ ունի՝ Գագիկ Ծառուկյանի կրտսեր դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, ով Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանի ուսանող է: Նա արդեն վեց տարի է, ինչ սովորում է բժշկական համալսարանում»։

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

19:15 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները